Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայաստանը զղջում է Մոսկվայից կախվածության համար

Հայաստանը զղջում է Մոսկվայից կախվածության համար
22.03.2015 | 13:30

Որքա՞ն կերկարի Ուկրաինայի արևելքում «սառած հակամարտությունը»: Հայաստանի օրինակը կարող է որոշակի պատկերացում տալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բռնկվեց 1988 թվականին և շարունակվում է մինչ այժմ, գրում է The Economist-ը: Հակամարտության թեժացման աճող սպառնալիքը ստիպում է Հայաստանին Ռուսաստանից կախվածության մեջ լինել՝ պաշտպանության համար, բայց հայերն ավելի ու ավելի դժգոհ են դառնում այդ հարաբերություններից: Նրանք դժգոհ են, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որը համապատասխանում է վերջին հինգ տարիներին Հայաստանի ձեռք բերած զենքի 85 տոկոսին:
Հայաստանը հունվարից միացել է ԵԱՏՄ-ին, և այդ որոշումը կայացվել է ճնշման տակ, քանի որ Ռուսաստանը սպառնացել է վերանայել Հայաստանի հետ իր դաշնակցությունը, եթե ասոցացման համաձայնագիր կնքի ԵՄ-ի հետ:
ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի տնտեսության համար քիչ դրական կողմեր ունի: Հայաստանին վնաս են հասցրել նաև նավթի գների անկման և միջազգային պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի տնտեսական խնդիրները։
Ռուսաստանից դժգոհությունն արտահայտվեց նաև հունվարին, երբ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը հայ ընտանիք սպանեց: Հազարավոր հայեր փողոց դուրս եկան՝ բողոքելով Ռուսաստանի գոռոզության և սեփական իշխանությունների անգործունակության դեմ: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մեջքով շրջվել Ռուսաստանին, բայց իշխանությունները փորձում են Եվրամիության հետ նոր ասոցացման համաձայնագիր մշակել, որը համատեղելի կլինի ԵՏՄ-ին անդամակցության հետ: ԵՄ-ն, ԱՄՆ-ը շարունակում են շահագրգռված լինել առավել լավ առևտրային կապերով: Հունվարին ContourGlobal ամերիկյան էներգետիկ ընկերությունը զգալի ներդրում է կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Չնայած Ռուսաստանի ազդեցությունից զայրույթն ավելի է աճել, չի թուլացնում իշխանության դիրքերը: Դեռևս իշխանությունները, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ամենայն հավանականությամբ «սառած» կմնան, գրում է թերթը։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ